շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Մխիթարյանն իտալերեն է խոսում. տեսանյութ

Մխիթարյանն իտալերեն է խոսում. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վերոնայի» հետ խաղում տարած հաղթանակի մասին խոսել է իտալերենով:

«Երկու ամիսը երկար ժամանակ էր: Կարծում եմ` կարևոր էր  այս հաղթանակը: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-ասել է Մխիթարյանը և հավելել, որ հիմա իրեն լավ է զգում, և ֆուտբոլը շատ էր կարոտել:

Մխիթարյանի խոսքով` թիմում շատ ֆուտբոլիստներ նորեկ են, մրցաշրջանն էլ դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:

 

  • Կիսվել: