կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Ես այլ առաքելություն ունեմ. Վանեցյանը՝ հրաժարականից հետո

Ես այլ առաքելություն ունեմ. Վանեցյանը՝ հրաժարականից հետո

Այսօր հրաժարական տալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը չի ասում, թե որևէ հարցում թերացել է. «Մենք շատ մեծ աշխատանք ենք արել»

Նա ասաց, որ ընտրվելու է նոր գործկոմ և նոր նախագահ: «Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն: Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակը, որը սկսվեց Իտալիայի հետ խաղից հետո, աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ»,-ասաց նա:

Վանեցյանը նաև ընդգծեց, որ առաջիկա ժողովում գործկոմի անդամ չի առաջադրվելու, իսկ ՀՖՖ նախագահ՝ առավելևս:

«Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»,-ասաց Արթուր Վանեցյանը:

  • Կիսվել: