շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Արցախցի սամբիստը արժանացել է արծաթե մեդալի

Արցախցի սամբիստը արժանացել է արծաթե մեդալի

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի «B-Platinum» մարզապալատում անց է կացվել սամբոյի 2019 թվականի աշխարհի գավաթի խաղարկության փուլ հանդիսացող Ղազախստանի նախագահի մրցանակների խաղարկությունը, որին մասնակցել են նաև երկու արցախցի մարզիկներ:

Ինչպես գրում է artsakhpress.am-ը,  այս   մասին հայտնել է ԱՀ և ՀՀ  սամբոյի    հավաքական  թիմերի մարզիչ  Էռնեստ Միրզոյանը՝  նշելով, որ Արցախից՝  մասնակցել  են   սամբոյի  մեծահասակների 2019 թ-ի  Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Չալյանը  և պատանիների 2019թ-ի ՀՀ չեմպիոն Արսեն Կարապետյանը:
 
Նրա  խոսքով՝ ստուգատեսում հանդես են  եկել 13 երկրի 150 մարզիկներ:

 

Միրզոյանը  տեղեկացրել  է նաև, որ  82 կգ քաշային կարգում Վ.  Չալյանը  գրավել  է  երկրորդ   մրցանակային  տեղ  և  արժանացել    արծաթե մեդալի:

  • Կիսվել: