ուրբաթ, նոյեմբեր 22
22 / 11 / 2019
Վթարի վայրից զենքեր են հայտնաբերվել

Վթարի վայրից զենքեր են հայտնաբերվել

Նոյեմբերի 8-ին, ժամը 18.20-ին Արաքս-Սարդարապատ ճանապարհի Սարդարապատ գյուղի տարածքում «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել,իսկ մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի վայրի զննությամբ մեքենայից մոտ 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է <<ԻԺ>> տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ հրացան, 9 մմ գազային ատրճանակ՝ իր սև կաշվից պատյանով և վթարված մեքենայի վարորդի անվամբ վկայական:

Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: