չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Վստահ եմ` ձեր ներդրումը կա Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճին. Փաշինյանը` Քարդաշյանին

Վստահ եմ` ձեր ներդրումը կա Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճին. Փաշինյանը` Քարդաշյանին

 

Արդեն հայտնել ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալեց հայտնի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք Ձեր պատրաստակամությունն ու ակտիվությունն` ի աջակցություն Հայաստանի: Հիմա մենք միջազգային մակարդակում ունենք Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճ, և վստահ եմ, որ դուք դրանում ձեր ներդրումն ունեք»։

Վարչապետը հավելեց. «Գիտեմ, որ ցանկանում եք որոշ հարցեր քննարկել։ Մեր կառավարության համար շատ կարևոր է քաջալերելը կանանց, որպեսզի ավելի շատ տնտեսական գործունեություն ծավալեն»։

Քիմ Քարդաշյանն էլ նշեց, որ շատ ուրախ է այս հանդիպման համար և ուրախությամբ նկատեց, որ մեծ ուշադրություն է դարձվում բիզնեսում կանանց աջակցելու հարցին։

 

  • Կիսվել: