հինգշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2020
Վատ եմ գնահատում. Ծառուկյանը՝ որոշ ԲԿ-ներում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին

Վատ եմ գնահատում. Ծառուկյանը՝ որոշ ԲԿ-ներում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին

Վատ եմ գնահատում, քանի որ այսօր մենք ուզում ենք ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝  անդրադառնալով որոշ ԲԿ-ներում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին:

« Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, դա ճիշտ չէ, հակառակը պետք է դրանք պահվեն ու զարգացվեն, ոչ թե դադարեցվեն»,- նշեց Գագկ Ծառուկյանը։

Անդրադառնալով սպանդանոցներին՝ նա ընդգծեց, որ ծանրությունը կրկին թողնում են ժողովրդի վրա։

«Եթե մարդը պետք է ինքը տանի ու գումար վճարի սպանդանոցում, նշանակում է, որ ենթադրյալ 250 հազար դրամ եկամուտից 50-60 հազար դրամը ծախսելու է նման բաների վրա: Դրա համար ցանկացած երկրում պետությունը դա սուբսիդավորում է: Պետք է այստեղ էլ նման բան լինի: Մարդիկ այսօր անասուն են պահում, մորթում իրենց գոյությունն ապահովելու համար: Մենք գիտենք, որ գյուղատնտեսության վիճակը ծանր է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նաև ասաց, որ ժողովրդին կերակրում է գյուղատնտեսությունը:

 

  • Կիսվել: