հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2020
Վաղը Ուկրաինայի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցվեն

Վաղը Ուկրաինայի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցվեն

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Ուկրաինայի հայերի միության մամլո հաղորդագրության համաձայն՝ երկրով մեկ միջոցառումներ են անցկացվում՝ ի հիշատակ մեր պատմության ողբերգական էջերից մեկը դարձած իրադարձության տարելիցի:

Նշվում է, որ այսօր «Կիևսկայա Ռուս» կինոթատրոնում տեղի ժամանակով 16:00-ին Կիևի հայ համայնքը կինոցուցադրություն է կազմակերպել՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Իսկ վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին Ուկրաինայի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցվեն:

  • Կիսվել: