կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
 Տղամարդուց փող շորթած կինը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Տղամարդուց փող շորթած կինը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Հունվարի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի բնակիչ, 37-ամյա մի կին մի տղամարդու վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար։

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության փորձաքրեագիտական եւ Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում, հունվարի 17-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում հերթական անգամ տղամարդուց փող վերցնելուց հետո 37-ամյա կինը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց շորթած 288․000 դրամը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: