կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
Ստեփանավանում 35–ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել

Ստեփանավանում 35–ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել

Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում՝ «Ստեփան Շահումյանի» արձանի մոտ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քաղաքացի հրկիզված վիճակում աղաղակում է և վազում այս ու այն կողմ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության ծառայողները մոտեցել են այդ քաղաքացուն, որն ակնհայտ ոչ սթափ վիճակում կամրջի եզրին հագից հանելով այրվող տաբատը, մարմնի կիսով չափ անցել է կամրջի եզրային մետաղե արգելապատնեշը՝ կանգնելով վտանգավոր եզրագծի վրա և ձեռքին գտնվող բենզինով լի պլաստմասե տարայով փորձել է նորից իր վրա բենզին լցնել՝ սպառնալով, որ այդ վիճակով կամրջից ցած է նետվելու: Աղբյուրի տեղեկութուններով՝ ոստիկանները արագ արձագանքել ու անմիջապես բռնել են նրան և կանխել ինքնասպանության փորձը, որից հետո Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից փրկված քաղաքացին Ստեփանավան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Կ.-ն է, որը 2018 թ.-ի հունիսից հաշվառված է «Ստեփանավան» Բ/Կ-ի հոգեբուժական կաբինետում, որպես հոգեկան հիվանդ՝ «բնավորության գծերի շեշտվածություն, ցնորազառանցանքային համախտանիշ» ախտորոշմամբ:

  • Կիսվել: