շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Շանթ Հարությունյանի որդին Երևանում Գրիբոյեդովի արձանի վրա կարմիր ներկ է լցրել

Շանթ Հարությունյանի որդին Երևանում Գրիբոյեդովի արձանի վրա կարմիր ներկ է լցրել

Ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկով ներկել է Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը: Այս մասին Հարությունյանը գրել է Facebook-ի իր էջում. «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով: Ավելի ուշ նա այս քայլը հիմնավորել է նրանով, որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները, խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: