հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2020
Նախնական տվյալներով Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն ավելի շատ են

Նախնական տվյալներով Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն ավելի շատ են

Նախնական տվյալներով Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն ավելի շատ են

Պոլսո պատրիարքին ընտրող պատվիրակների ամբողջ օրն անցկացված ընտրությունն ավարտվել է, և այժմ հաշվում են քվեները:

Ինչպես հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը, նախնական տվյալներով Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն ավելի շատ են։ Մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ Սահակ Սրբազանի կողմնակից պատվիրակների թիվը հասել է 25-ի, իսկ Արամ Սրբազանի աջակից պատվիրակներինը՝ 8-ի։

Այս պահին հաշվարկված քվեներով արդեն իսկ ընտրված է 33 պատվիրակ. այժմ վճռորոշ դեր պիտի ունենան Պոլսի մեծ շրջանները։

Պատրիարքի ընտրությունից առաջ սկսվել է նրա քվեարկությանը մասնակցող պատվիրակների ընտրությունը:

  • Կիսվել: