կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Նախարարի պատասխանները բավարար էին. ՍԴԿՀ ներկայացուցիչները հանդիպել են Արայիկ Հարությւոնյանի հետ

Նախարարի պատասխանները բավարար էին. ՍԴԿՀ ներկայացուցիչները հանդիպել են Արայիկ Հարությւոնյանի հետ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամները հանդիպել են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ինչի կապակցությամբ հաղորդագրություն են տարածել: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«ՍԴՀԿ վարչության պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ կուսակցության քարտուղար Ռ. Կարապետյան, քաղաքական դիվանի ղեկավար Դ. Մարտիրոսյան, Երիտասարդական եւ մարզական դիվանի ղեկավար Վ. Սիսլյան, Կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռ. Սերոբյան,  հանդիպում ունեցան ԿԳՍՄ նախարար Ա. Հարությունյանի հետ քննարկելու եւ պարզաբանելու վերջին օրերին հաճախ շրջանառվող մի շարք հարցեր։

Հանդիպումն անցավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում։

Հարցադրումների շուրջ նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։

Ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն աջակցել նախարարության կողմից իրականացվող բոլոր ազգանպաստ ծրագրերին եւ նախագծերին, միաժամանակ ներկայացնել կառուցողական քննադատություն բոլոր այն հարցերի շուրջ որոնք հակասում են ազգային, պետական գաղափարախոսությանը։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հետեւողական է լինելու նախարարության գործունեությանը»։

  • Կիսվել: