հինգշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2020
Մեծ բավականություն ստացանք Ալադին մանկական երաժշտական ներկայացումից. Արսեն Թորոսյան

Մեծ բավականություն ստացանք Ալադին մանկական երաժշտական ներկայացումից. Արսեն Թորոսյան

Սռողջապահության նախարար Արսեն Թորոսյնանը  շնորհակալություն է հայտնում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ անձնակազմին հայկական թատերական մշակույթը զարգացնելու համար։

Նա, մասնավորապես, գրում է.

«Կրկին թատրոն, կրկին Սունդուկյանում...

Բառեր չեմ գտնում նկարագրելու թե ես և երեխաներս ինչպիսի բավականություն ստացանք Ալադին մանկական երաժշտական ներկայացումից։ Շատ ամանորյա թատրոնների էինք եղել, բայց այսպիսի հաճույք չէինք ստացել։ Հետաքրքիր, գրավիչ, ժամանակակըց լուծումներով նման ներկայացումներն են երեխաներին և մեծերին բերելու թատրոններ։

Շնորհակալություն եմ հայտնում թատրոնի ամբողջ անձնակազմին հայկական թատերական մշակույթը զարգացնելու համար և կոչ եմ անում բոլորին շտապել Ալադինը դիտելու. չար լեզուներն ասում են՝ տոմսեր գրեթե չկան ։»

  • Կիսվել: