ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Հայ երիտասարդների 37 %-ը ցանկանում է ապրել ՌԴ-ում, 23 %-ը՝ ԱՄՆ-ում, 36 %-ը՝ ԵՄ-ում. հարցում

Հայ երիտասարդների 37 %-ը ցանկանում է ապրել ՌԴ-ում, 23 %-ը՝ ԱՄՆ-ում, 36 %-ը՝ ԵՄ-ում. հարցում

 

Քաղաքական անցուդարձով հետաքրքրվողների թիվն այսօր 82 տոկոս է, մինչ հեղափոխությունը մոտ 70 տոկոս էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` ներկայացնելով իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները:

Նշենք, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը հարցումներն անցկացրել է սեպտեմբերի-հոկտեմբերի ամսիներին 800 երիտասարդի շրջանում:

Ըստ հարցման արդյունքների`Հայաստանում հեղափոխությունից հետո քաղաքացիական, քաղաքական գործընթացներում երիտասարդների մասնակցության թիվն աճել է 10-12 տոկոսով:

Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ նվազել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններում որոշումներ կայացնող երիտասարդների թիվը. նախկինում այդ թիվը 7-8 տոկոս էր, այսօր` 5 տոկոս: Մխիթարյանը դա հիմնավորեց հետևյալ կերպ. «Երիտասարդների զգալի մասը անցել է քաղաքականություն, իսկ քաղաքացիական կազմակերպություններում նրանց փոխարեն նոր երիտասարդներ չեն եկել»:

Արտաքին քաղաքական հարաբերությունների մասով` եվրոպական կառույցների հետ ինտեգրացիային դրական է վերաբերում հարցվածների մոտ 80 տոկոսը, մոտ 65 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիային: Հարցին, թե որտեղ կցանկանային ապրել` երիտասարդների 37 տոկոսը նշել է Ռուսաստանը, 23 տոկոս՝ ԱՄՆ, 36 տոկոսը՝ ԵՄ:

Ատոմ Մխիթարյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում ամուսնությունների տարիքը շարունակ աճում է: Տղաների ամուսնության միջին տարիքը մոտենում է 30-ին, աղջիկներինը՝ 26:

  • Կիսվել: