ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Գործ ունենք անպատասխանատու անձնավորության հետ. Մինասյանը՝ Հարությունյանի մասին

Գործ ունենք անպատասխանատու անձնավորության հետ. Մինասյանը՝ Հարությունյանի մասին

«Պարզ և բնական է, որ երիտասարդությունն իր պոռթկումն ու ընդվզումը արտահայտում է, և սա կրթության պատասխանատուի կողմից ամենատարբեր բնորոշումներով որակել, նաև կուսակցականացնել՝ նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում է՝ որտեղ է գտնվում, ինչ գործառույթներ ունի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների բողոքի ակցիային

Մինասյանը կարծում է, որ երիատասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացնել՝ Արայիկ Հարությունյանը նպատակ ունի թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականություն է, այլ ազգային գիտակցություն, ինքնություն»: Նա ասաց, որ պատահական չէ, որ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձարցնում այն քաղաքականության առնչությամբ, որը տարվում է  նախարարի կողմից:

 «Պատահական չէ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձարցնում այն քաղաքականության առնչությամբ, որ նախարարի կողմից դրվում է  շրջանառության մեջ։ Նա կանխամտածված օտարածին օրակարգիւ սպասարկում է իրականացնում։ Խելացի իշխանությունն այսպիսի ընդվզումն ընդունում է որպես կարևոր ազդակ, ուստի կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չէ»։

ՀՅԴ ԳՄ անդամը խոսեց նաև ԿԳՄՍ նախարարի՝ քրեական գործերի մասին հայտարարությունից և նշեց. «Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի։ Երկու հոդվածի այլընտրանք ունի՝ կամ սուտ մատնության հոդվածը, երբ հանցագործության մասին սուտ մատնություն է անում՝ գիտակցելով որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կամ հանցագործություն է պարտակում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության գործիքը, առիթը, թեման կանխամտածված քողարկվում է։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած սպառնալիքներն ունեն մեկ նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել։ Ի վերջո, փոփոխությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ, ունեն բովանդակային հակասություններ իրենց իսկ հայտարարած նպատակների հետ»:

  • Կիսվել: