ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Facebook-ը կպաշտպանի քաղաքական գործիչների էջերը

Facebook-ը կպաշտպանի քաղաքական գործիչների էջերը

Facebook-ը հայտարարել է քաղաքական գործիչների էջերի պաշտպանության Facebook Protect ծրագրի թողարկման մասին, տեղեկացնում է DW-ը:

Նշվում է, որ խոսքը Facebook-ում եւ Instagram-ում քաղաքական թեկնածուների, ընտրված պաշտոնական անձանց կամ շտաբերի էջերի մասին է:

Facebook ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին, ներառյալ՝ դաշնային եւ պետական դեպարտամենտներին ու գործակալություններին, ինչպես նաեւ կուսակցական կոմիտեներին առաջարկվում է աջակցություն:

Այս կամավոր ծրագիրը նախատեսված է ԱՄՆ-ից պաշտոնական անձանց եւ կազմակերպությունների համար, որոնք հաստատված են:

Ընդ որում, նշվում է, որ էջերի բոլոր ադմինիստրատորները պետք է հավաստագրում անցնեն, որպեսզի էջերի անվտանգությունն ապահովված լինի:

Facebook-ի հաղորդագրության մեջ ասված է, որ այս ծրագիրն այն մի քանի քայլերից մեկն է, որն իրենք ձեռնարկել են՝ էջերի եւ պրոֆիլների վարկաբեկումից խուսափելու համար:

  • Կիսվել: