չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Եթե այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի. Տարոն Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

Եթե այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի. Տարոն Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանին վրդովեցրել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վիրավորական արտահայտությունը դաշնակցական երիտասարդների հասցեին։

Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը հակադարձեց Հարությունյանին՝ ընդգծելով, որ իրենք անդաստիարակ համարում են այն անձանց, ովքեր Վեհարանն են գրավում, ովքեր դատարաններն են շրջափակում։

«Հանրության մի ստվար զանգվածի անդաստիարակ անվանելը անընդունելի է։ Ես պիտի միանամ մեր երիտասարդների հրաժարականի պահանջին և պիտի ավելացնեմ ևս մեկ պահանջ՝ եթե ինքն այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի նրանցից։ Այս անհնադուրժողականությունը թուլացնում է մեր պետությունը, մեր հասարակությունը կեղեքում են», -հայտարարեց Տոնոյանը։

Հիշեցնենք՝ կառավարությունը հայտնել է բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի ու գրականության դասընթացները կամավոր դարձնելու մտադրության մասին։ Սակայն է Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թևը ընդվզում է այդ նախաձեռնության դեմ և արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում նախարարության դեմ։

  • Կիսվել: