շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Երկրաշարժի 31-րդ տարելիցի առթիվ միջոցառումներ կանցկացվեն

Երկրաշարժի 31-րդ տարելիցի առթիվ միջոցառումներ կանցկացվեն

Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում ԱԻՆ փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ դեկտեմբերի 2-ից 7-ը պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ կանցկացվեն 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն, տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Միջոցառումներն անցկացվելու են պետական կառավարման համակարգի մարմիններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:

Այսօր դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատակիցների և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 նախաուսումնական հաստատության կրթադաստիարակչական կազմի և երեխաների համար, իսկ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման իրականացում» թեմայով գործնական պարապմունք:

  • Կիսվել: