կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Երևանում բենզատար է շրջվել

Երևանում բենզատար է շրջվել

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

  • Կիսվել: