չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Դատապարտյալներն անմարդկային պայմաններում են պահվում, նոր բանտ կառուցելու անհրաժեշտություն կա. վարչապետ

Դատապարտյալներն անմարդկային պայմաններում են պահվում, նոր բանտ կառուցելու անհրաժեշտություն կա. վարչապետ

Մեր դատապարտյալներն անմարդկային պայմաններում են պահվում, և մենք պետք է նրանց համար ստեղծենք մարդկային պայմաններ: Այս մասին «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին իր եզրափակիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով` մեր երկրում բանտ կառուցելու անհրաժեշտություն կա. «Երբ մենք այսօր խոսում ենք բանտ կառուցելու մասին, դա չի նշանակում, որ պատրաստվում ենք ապագայում շատ թվով բանտարկյալներ ունենալ: Մենք ասում ենք` մեր էսօրվա դատապարտյալներն անմարդկային պայմաններում են պահվում, և մենք պետք է նրանց համար ստեղծենք մարդկային պայմաններ»:

Վարչապետը հավելեց. «Պետությունը միլիարդներ է ծախսում կալանավայրից դեպի դատարանի դահլիճ կալանավորված անձ տեղափոխելու համար: Կարելի է այնպես անել, որ դա տեղի ունենա նույն շենքում, որ այդ միլիարդները խնայվեն»։

 

  • Կիսվել: