հինգշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2020
ԲՀԿ-ն առաջարկում է ԱԺ փոխխոսնակներին և խմբակցություններին լսումներ իրականացնելու հնարավորություն ընձեռել

ԲՀԿ-ն առաջարկում է ԱԺ փոխխոսնակներին և խմբակցություններին լսումներ իրականացնելու հնարավորություն ընձեռել

Խորհրդարանում այսօր քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կարատելումասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԱԺ փոխխոսնակներին և խմբակցություններին լսումներ իրականացնելու հնարավորություն ընձեռել։

Նախագծի հեղինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը ամբողջությամբ չի արտացոլում ներկայիս իրողությունները և արդյունավետությունը։

«Հաճախ այս ամբիոնից կամ տարբեր հարթակներից մենք ասում ենք, որ Սահմանադրությունը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք խորհրդարանական գործառույթներ իրականացնել։ Բայց  խորհրդարանական գործառույթներն առաջին հերթին պարունակում են գործիքակազմ, որի բաղադրիչներից մեկը լսումներ անցկացնելն է։ Այս իրավակարգավորումով մենք հնարավորություն ենք ընձեռում բոլոր խմբակցություններին լսումներ անցկացնելու։ Դրանով մենք վերաբերմունք ենք փոխում»,- նշեց Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ փոխխոնակի խոսքով՝ այս իրավակարգավորումով բոլոր խմբացկությունները ևս մեկ ավել խորհրդարանական լսումներ անցկացնելու հնարավորություն կունենան։ Նա նաև նշեց, որ փոխխոսնակներին էլ այս լիազորությունն ընձեռելոով՝ որևէ մեկի ձեռքից չեն վերցնում լսումներ անցկացնելու հնարավորությունը. «Սա լրացուցիչ հնարավորություն է՝ ավելի շատ, ավելի արդյունավետ աշխատելու»։

  • Կիսվել: