կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
Այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Կարապետյան (տեսանյութ)

Այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Կարապետյան (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում, Լուսավորիչ մայր տաճարի հարեւանությամբ, արդեն այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է. «Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը»:

Կարապետյանը նաև  տեսանյութը է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

Նշենք նաև, որ Կարապետյանի գրառման ներքո մեկնաբանություն է թողել ՀՀ ԱԺ Իմ քայլը պատգամավոր Էդգար Առաքելյանը: Նա գրել է, որ ապրում է 7-րդ զանգվածում, որտեղ՝ Ավետիսյան փողոցի վրա, մոտ 15 տարի է՝ սքեյթ հրապարակ կա:

«Այն 15 անգամ հազիվ ըստ նշանակության օգտագործված լինի։ Դռները փակ, չգործող տարածք ա։ Խնդրում եմ մտածել, թե ինչպես կարելի ա վերապրոֆիլավորել ու նոր շունչ հաղորդել»,-նշել է Առաքելյանը:

Կարապետյանը պատասխանել է, որ նախ պետք է հասկանալ, թե դա արդյոք մասնավոր սեփականություն է, թե համայնքային:

Պատգամավորը նշել է, որ այն համայնքային է:

  • Կիսվել: