շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը ԱԻՆ Փրկարար ծառայությանը գույք և տեխնիկա է նվիրել

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը ԱԻՆ Փրկարար ծառայությանը գույք և տեխնիկա է նվիրել

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել են շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար:

Գեներալ Գաբրիելյանը նշել է, որ նվիրաբերված տեխնիկան կծառայի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը:

  • Կիսվել: