կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանը ենթարկվել է պատասխանատվության

ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանը ենթարկվել է պատասխանատվության

Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: 

Ինչպես InfoPort.am-ին փոխանցում են ոստիկանությունից, գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ ոստիկանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:

  • Կիսվել: