կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ ԳՄ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

ՀՅԴ–ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել  1 լումա փոխհատուցում։

Հիշեցնենք, որ խոսքը Արման Բաբաջանյանի հրապարակային ելույթների մասին է, որոնցում նա ՀՅԴ–ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ»։

  • Կիսվել: