չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Արցախի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ են նախատեսվում. ՄԻՊ

Արցախի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ են նախատեսվում. ՄԻՊ

Մինչև հիմա Արցախում քրեակատարողական հիմնարկը ոստիկանության կառավարման ներքո է գտնվում: Բարեփոխումներով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկը տեղափոխել Արդարադատության նախարարության կառավարում, դա է ճիշտ:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ գործընթացն արդեն սկսվել է:

«Այդ ոլորտում հոգեբանական, ազատազրկվածների պայմանների, քաղաքացիական վերահսկողության հետ կապված հարցեր կան: Ես հետևողականորեն աշխատում եմ այս ուղղությամբ»,-ասաց Արտակ Բեգլարյանը

Արցախի ՄԻՊ-ը անդրադարձավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված խնդիրներին: Արտակ Բեգլարյանը նկատեց, որ սահմանափակ կարողություններով անձանց վերաբերող մոդելը բժշկական է, որը Խորհրդային Միության տարիներից է գալիս: Ըստ նրա` այս ոլորտում ևս ինստիտուցիոնալ խնդիրներ կան:

 

  • Կիսվել: