ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ

Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հայտարարության մեջ ասվում է․

«2019թ․ նոյեմբերի 4-7-ը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ»։

  • Կիսվել: