կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Վարչապետն ԱԺ-ում կխոսի Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Վարչապետն ԱԺ-ում կխոսի Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարց հարց ու պատասխանի ժամանակ կխոսի Գեորգի Կուտոյանի մահվան մասին։ 

Այս մասին այսօր ամանորյա ծախսերի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետը։

«Մնացած հարցերի մասով համոզված եմ, որ և՛ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված, և՛ սպանդանոցների հետ կապված հարցերը  պատգամավորները կբարձրացնեն և դրանց ես մանրամասն կանդրադառնամ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին  հրազենային վնասվածքով։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: