կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Սերժ Սարգսյանը Արցախից բացի որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. հայտարարություն

Սերժ Սարգսյանը Արցախից բացի որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. հայտարարություն

«Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի»,-այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի:

 Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
21/11/2019թ.»:

  • Կիսվել: