չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է Ria Novosti-ին։

«ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Բացի այդ, արտգործնախարարը  ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝  հանդիպման ժամանակ կքննարկvեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերը: Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ներառյալ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: