կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Ո՞ւմից է իրեն պաշտպանում, հասկանալի չէ. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ո՞ւմից է իրեն պաշտպանում, հասկանալի չէ. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Սերժ Սարգսյանն այն մարդն ու քաղաքական գործիչը չէ, որ պետք է այլեւս գնահատականներ տա։ Ինքը հնարավորություններ ունեցել է ճիշտ վարվելու եւ բաց է թողել այդ հնարավորությունը։ Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել եւ հիշեցնել այն ամենը, ինչի համար ինքը մերժվել է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին:

Ըստ Սիմոնյանի՝ Սերժ Սարգսյանի ելույթը վաղի արտահայտում էր:

Խոսելով Սարգսյանի այն հայտարարության մասին, թե ինքը  հեռացել է, որ նոր իշխանություններն ավելի լավ երկիր կառուցեն, Սիմոնյանն ասաց.

«Այդ ո՞ւմ է ինքը հնարավորություն տվել, ՀՀ ժողովրդի՞ն։ Տասը տարուց ավելի ՀՀ քաղաքացիներից բոլոր հնարավորությունները տարել է եւ տարել է շատ վատ ձեւով։ Այդ պատճառով էլ հիմա արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում եւ փորձում է իրեն պաշտպանել: Եւ ո՞ւմից է իրեն պաշտպանում, դա էլ հասկանալի չէ»։

Հիշեցնենք, որ երեկ Զագրեբում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի հնչեղ են դառնում ինձ ուղղված մեղադրանքները առ այն, որ ես զիջեցի իշխանությունը պոպուլիստներին»։

  • Կիսվել: