կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
Ներկայիս «ժողովրդավարները» ոչնչացնում են, նախկին հակաժողովրդավարները՝ պաշտպանում. Դանիելյան

Ներկայիս «ժողովրդավարները» ոչնչացնում են, նախկին հակաժողովրդավարները՝ պաշտպանում. Դանիելյան

«Հայաստանում շատ կարևոր գործընթաց է ընթանում։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, (նախկինում հաճախ հենց իրավունքներ խախտողները) իրենց ռեսուրսներով ու փորձագիտական կազմով պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրինականության համար, ու շատ լավ են պայքարում։ Այս մասն իր ֆեյսբուքյան էջում գրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նշել է, որ պարզ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներւը պայքարում են իրենց համար:

Դանիելյանը, մասնավորապես, գրել է. «Նախկին ժողովրդավարներն ու իրավապաշտպանները պայքարում են օրինականության ու սահմանադրականության դեմ՝ հանուն ամբողջատիրության՝ իրենց ամենաթողության։

Եթե այս իրավիճակից հանրությունը ճիշտ եզրակացության հանգի, ապա մենք, որպես հասարություն, թռիչքային զարգացում կապրենք։

Իսկ եզրակացությունը մեկն է, որին միայն կայացած հասարություններն են ժամանակին հանգել։ Սուտ է "լավ" ու "վատ" մարդկանց թեզը, տուր իշխանություն "լավ" մարդուն, ու կպարզվի նրա իրական էությունը ու դրա համար պետությունները, կառավարման համակարգերը կառուցվում են մարդու վատը լինելու կանխավարկածի հիման վրա, այսինքն հարաբերությունների հիմքն օրինականությունն է ու փոխզսպման մեխանիզմները։ Կարճ ասած, մարդկանց տուր իշխանություն, բայց ճիպոտը ձեռքդ պահիր։

Այ այս սկզբունքներն են ներկայիս "ժողովրդավարները" ոչնչացնում, իսկ նախկին հակաժողովրդավարները՝ պաշտպանում։

Կեցությունն է որոշում գիտակցությունը»:

  • Կիսվել: