կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
ԼՀԿ-ի քվեարկության մասին լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում. Սամսոնյան

ԼՀԿ-ի քվեարկության մասին լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում. Սամսոնյան

«Հարգելի քաղաքացիներ, լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին: Դա սուտ է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա նշել է, որ իրենց վարկաբեկելու փորձ է արվում:

Սամսոնյանը, մասնավորապես, գրել է.

«Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել:

Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ:

Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է!

Զոհերի հոգիներին հանգստություն»:

Հիշեցնենք, որ «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իրենց ընդդիմադիր հռչակած, բայց իրականում ռևանշիստ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկել աղետի գոտու վերականգնման համար շուրջ 3 մլրդ դրամ հատկացնելու 2020 ՀՀ պետական բյուջեով նախագծին:

  • Կիսվել: