կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
Ինչու է լռում Արցախի ԱԳՆ-ն, երբ ռուսական լրատվամիջոցները հակահայ քարոզչություն են իրականացնում. Վահրամ Աթանեսյան

Ինչու է լռում Արցախի ԱԳՆ-ն, երբ ռուսական լրատվամիջոցները հակահայ քարոզչություն են իրականացնում. Վահրամ Աթանեսյան

Քաշաքագետ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է վերջին օրերին ռուսական մամուլում տեղ գտած հակահայ քարոցչությանը՝ կապված արցախյան խնդրի հետ և հայկական կողմի արձագանքին դրան:

Նա, մասնավորապես, նշում է. «Независимая газета-ն, Lenta.ru-ն Gazeta.ru-ն, BBC-ի ռուսական ծառայությունը Սումգայիթի եւ Խոջալուի մասին հակայկական նյութեր են հրապարակել: Ռուսաստանում ՀՀ դեսպանը դիմել է դատախազություն՝ ազգամիջյան թշնամանք եւ այլատյացություն քարոզելու համար Независимая газета-ին պատասխանատվության ենթարկելու հարցով:

Ինչու՞ են լռում հայկական՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրատվամիջոցները, ինչու՞ հանրագիր-բողոք չեն ներկայացնում ռուսական իշխանություններին, ինչու՞ Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվում: Մամուլը եւ հանրությունը պետք է պատկան մարմիններից պահանջեն Հայաստանի եւ Արցախի տարածքում արգելափակել հիշյալ լրատվամիջոցների կայքերը, BBC-ի ռուսական ծառայության հեռարձակումը եւ կայքը՝ մինչեւ չհրապարակվեն հերքումներ եւ ներողություն չխնդրեն հայ ժողովրդից:

Սումգայիթի զոհերի հիշատակի պղծումը հանցակցություն է, որի համար հիշյալ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականություն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Հայաստանի ԱԳՆ-ն քայլ է արել: Իսկ Արցախի արտաքին գործերի նախարարությունն ինչու՞ է լռում:

Մենք Մոսկվայում ունենք դիվանագիտական ներկայացուցիչ, որ հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում: Չէ՞ր կարող այս օրերին հանդես գալ երեւույթը դատապարտող հայտարարությամբ: Իսկ մոսկվայաբնակ ծագումով արցախցի գործարարնե՞րը: Թե զբաղված են միայն ,,Միասնական հայրենիքի,, նախընտրական քարոզչությա՞մբ»:

  • Կիսվել: