կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Ինչպես տեսաք՝ մեր անվտանգության աշխատակիցները տեղում էին. Ալեն Սիմոնյանը՝ Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպի մասին:

Ինչպես տեսաք՝ մեր անվտանգության աշխատակիցները տեղում էին. Ալեն Սիմոնյանը՝ Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպի մասին:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՖՖ գործկոմի այսօրվա նիստը, որի ընթացքում հայտարարվել է Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, կապ չունի վերջինիս մասնակցությամբ հաղորդման անոնսի հետ:

Նա ասաց, որ չի խոսի ֆուտբոլի մասին, սակայն կպատասխանի քաղաքական հարցերի:

Լրագրողները Սիմոնյանին հարցրեցին երեկ Միլանում Փաշինյանի՝ հայ համայնքի հետ հարանցված միջադեպի մասին՝ կապված ադրբեջանցու հետ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Սա ևս մեկ փորձ էր՝ սնուցելու Ադրբեջանի կողմից արվող ռամզատենչ հայտարարությունները: Սա ներքին շուկայի համար էր: Դատապարտում եմ ու դա էժանագին հնարք եմ համարում»:

Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները տեղում են եղել և տեղում էլ կան. «Ես կարող եմ վստահեցնել, որ ընդունող կողմը պարտավոր է ապահովել պարոն Փաշինյանի և մյուս գործիչների անվտանգությունը: Բայց, ինչպես տեսաք, մեր անվտանգության աաշխատակիցները տեղում էին»:

Հիշեցնենք, որ երեկ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բլոգեր ներկայացող մի ադրբեջանցի մուտք էր գործել հայկական եկեղեցի և հարց ուղղել ՀՀ վարչապետին:

  • Կիսվել: