կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
Հայաստանը եւ Ղարաբաղը ձեւակերպել են նոր ընդհանուր դիրքորոշում. Փաշինյան

Հայաստանը եւ Ղարաբաղը ձեւակերպել են նոր ընդհանուր դիրքորոշում. Փաշինյան

Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հայտարարությունների երեք ձեւաչափ. նախ՝ երբ հայտարարություններ իբրեւ այդպիսին չկան, երկրորդ՝ երբ հայտարարությունը եռակողմ է, եւ երրորդ՝ երբ հայտարարությունը հնգակողմ է։ Դա այն տարբերակն է, երբ համանախագահներին միանում են նաեւ հակամարտող կողմերի ներկայացուցիչները։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով հնգակողմ հայտարարության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։   

Ըստ Փաշինյանի՝ բանակցությունների սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, որով կարելի լիներ վարել բանակցային գործընթաց։ «Մենք պետք է սկզբում հասկանանք ամպլիտուդը։ Մենք հայտարարել ենք այն մասին, որ մեզ հարկավոր են բացատրություններ Մադրիդյան սկզբունքների առիթով, բայց մենք դրանք դեռ չենք ստացել։ Հիմա ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ես կարող եմ միայն ասել այն մասին, որ մենք լուծել ենք մեր առջեւ դրված խնդիրները մեկուկես տարվա ընթացքում։

Մենք՝ Հայաստանը եւ Ղարաբաղը, ձեւակերպել ենք մեր նոր ընդհանուր դիրքորոշումը, ամրագրել, որ Հայաստանի եւ ԼՂՀ կառավարությունների պատկերացումներն ըստ էության նույնն են։ Մեր դիրքորոշումը ավելի հաջող ու հասանելի է դարձել միջազգային հանրության համար»,-ասաց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: