կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ արտքին գործերին նախարարությունը  ցավակցություն է հայտնել Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Թուրքիայի Էլյազիգի արևելյան նահանգում 6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել: Երկրաշարժի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, 1466-ը՝ վիրավորվել: Փրկարարներին հաջողվել է փլատակներից հանել  առնվազն 43 մարդու։

 

  • Կիսվել: