չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Հակոբ Սիմիդյանը չի նշանակվի ԱԱԾ տնօրեն, ի՞նչ է որոշել վարչապետը․ աղբյուր

Հակոբ Սիմիդյանը չի նշանակվի ԱԱԾ տնօրեն, ի՞նչ է որոշել վարչապետը․ աղբյուր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը չի նշանակվի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այս մասին PrimeNews- ին հայտնեցին ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրները։

Ըստ աղբյուրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս փուլում հակված չէ փոփոխությունների ԱԱԾ-ում։ Բանն այն է, որ ի զարմանս բոլորի, ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը շատ լավ է դրսևորում իրեն ներկայիս պաշտոնում և վարչապետը շատ գոհ է նրա աշխատանքից։  Փաշինյանը նեղ շրջապատում նույնիսկ անկեղծացել է, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ Մարտիրոսյանը նշանակվի ԱԱԾ տնօրեն։

Ըստ PrimeNews- ի մեկ այլ աղբյուրի, Փաշինյանը այդուհանդերձ զրուցել է նշանակման շուրջ Սիմիդյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է հնարավոր նշանակումից՝ պատճառաբանելով, որ չի պատկերացնում իրեն ԱԱԾ տնօրենի պաշտոնում։

Ինչ վերաբերվում է Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման պատճառներին, ապա, ըստ աղբյուրի, դա անվստահության մթնոլորտի հետևանք էր, որը ստեղծվել էր վարչապետի և Վանեցյանի միջև․ «Կոնկրետ պատճառ չի եղել, ուղղակի անվստահության մթնոլորտը խանգարում էր բնականոն աշխատանքին»։ Իսկ անվստահության պատճառ, ըստ աղբյուրի, հանդիսացել էին Վանեցյանի բազմաբնույթ և բազմաշերտ կապերը նախկին իշղանությունների բոլոր էշելոններում։

Նշենք, որ ըստ մամուլում վերջերս շրջանարվող լուրերի, Փաշինյանը ԱԱԾ պետի պաշտոնում ուզւոմ էր նշանակել  Հակոբ Սիմիդյանին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: