կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
Ֆինանսների նախարարը դեմ է Արսեն Թորոսյանի` պարտադիր ապահովագրության նախագծին

Ֆինանսների նախարարը դեմ է Արսեն Թորոսյանի` պարտադիր ապահովագրության նախագծին

Հայաստանի Ֆինանսների նախարարությունը դեմ է առողջապահության նախարարի կողմից ներկայացված առողջապահության ապահովագրության համակարգին, որը նախատեսում է տոկոս հարկ սահմանել, այդ մասին այսօր լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարն ասաց, որ հակասություն կա՝ մի կողմից կառավարությունը նվազեցնում է հարկերը, նվազեցնող հարկային քաղաքականություն է որդեգրել, մյուս կողմից էլ՝ նման առաջարկ։ «Մի կողմից մենք գնում ենք հարկային բեռի նվազեցման ճանապարհով, ԱԺ-ում ընդունվել է հարկային օերնսգիրքը, որպեսզի տնտեսվարողների մոտ գոյանան հավելյալ միջոցներ և ուղղվեն տնտեսություն: Սակայն ստացվում է, որ մենք մի կողմից դա ենք անում, միյուս կողմից էլ նորից ավելացնում ենք հարկային բեռը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարն ընդունում է, որ առողջապահության հարկային բեռն ընկնում է ոչ թե տնտեսվարողների, այլ վարձու աշխտողների վրա, սակայն մեծ հաշվով, նրա կարծիքով, սա բեռ է տնտեսության վրա: «, իհարկե, հարցի մի միայն ֆինանսական կողմն է, սակայն կա նաև մյուս կողմը: Պետությունը ոՍարոշակի գումարներ է տրամադրում հանրային առողջապահության ապահովման համար, երկու այդքան էլ ծախսում են քաղաքացիները, սակայն անգամ այդ միջոցների շրջանակում տրամադրված ծառայություններից կան դժգոհություններ»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանն ընդգծեց, որ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված հայեցակարգը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի: Հարցին, թե այդ դեպքում որքան մասով է կողմ նախարարությունը, նախարարն արձագանքեց ժպիտով. «Մենք համաձայն ենք 0 տոկոս հարկին, որ ոչ մի նոր հարկային բեռ չավելացվի: Միևնույն ժամանակ, առաջարկված տարբերակը կարող է բերել նրան, որ առողջապահական ծախսերն իր վրա վերցնի պետությունը, այսինքն՝ առկա պետպատվերի տարբերակով: Այստեղ խնդիր կա նաև այն առումով, թե ով է սա անելու»:

  • Կիսվել: