չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Ապրիլյան քննիչ հանձնաժողովը ՊՆ-ի կողմից փաստաթղթերի գաղտնի փաթեթ է ստացել

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը ՊՆ-ի կողմից փաստաթղթերի գաղտնի փաթեթ է ստացել

Պաշտպանության նախարարությունից Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ուղարկվել փաստաթղթերի փաթեթ, որի օգնությամբ ուսումնասիրության շրջանակը մեծանում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա հանձնաժողովի վերջին շրջանի գործունեության ձեռքբերումը համարեց ՊՆ-ի կողմից նման փաթեթի ստացումը։ ՊՆ-ի կողմից տրամադրված փաստաթղթերի բովանդակության մասին Քոչարյանը մանրամասներ չփոխանցեց, միայն ասաց, որ դրանք վերաբերում են մինչև պատերազմական գործողությունների սկսելուն և դրանից հետո ընկած ժամանակհատվածին։

Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր հանձնաժողովի նիստին մասնակցել է մի բժիշկ, որը ակտիվ է եղել դիրքերում ու որն ինքն է ցանկություն հայտնել ներկայանալ հանձնաժողով ու պատասխանել հանձնաժողովականների հարցերին։

Պատասխանելով լրագրողների հարցերին, Քոչարյանը նրանց հորդորել է մի քիչ սպասել և կտեսնեն՝ ինչպես են «կարկառուն շատ գործիչներ» ներկայանում հանձնաժողով ու պատասխանում հարցերին։ «Ես ձեզ խոստանում եմ, որ շատ կարևոր պաշտոնյաները՝ Հայաստանից, Արցախից, որոնք մեր հաստատված ցանկով սկսելու են գալ, դուք տեղյակ լինելու եք», նշեց Քոչարյանը։

  • Կիսվել: