չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների

ԱՄՆ-ն մեծ կարևորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքին և առաջ է տանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։

Այս մասին Վիեննայում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը։

Նա նշել է, որ իրենք մտահոգ ենք վերջին ամիսներին շփման գծում կորուստների առիթով. «Այդ կորուստները ցուցադրում են շարունակվող մարդկային զոհերը, որ հակամարտության հետևանք են: Դա խորացնում է անվստահությունը և թշնամանքը՝ նվազեցնելով հստակ կարգավորման հեռանկարները։ Միևնույն ժամանակ, մեզ հուսադրում են բարձր մակարդակով կառուցողական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արգործնախարարների միջև»:

Ջեյմս Գիլմորը կոչ է արել կողմերին պայմանավորվել կոնկրետ հումանիտար միջոցների և անվտանգության միջոցների մասին և պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների։

 

  • Կիսվել: