ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ. Խորխե Իգլեսիաս

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ. Խորխե Իգլեսիաս

Էնրիկե Իգլեսիասի եղբայր, հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը ժամանել է Հայաստան՝ Silk Note Festival-ի բացմանը ներկա գտնվելու համար:

News.am Style-ը տեղեկացնում է, որ Զվարթնոց օդանավակայանում նա սկզբում խուսափում էր շփվել լրագրողների հետ՝ պատճառաբանելով, թե հոգնած է, սակայն, այնուամենայնիվ, նշել է, որ հրաշալի տրամադրություն ունի:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Մենք շատ ենք սիրում Հայաստանը»,-ասել է Իգլեսիասը:

Նշենք, որ նա ներկայացնում է միջազգային Berin Iglesias Art միջազգային իվենթ հոլդինգը, որը փառատոնի գործընկերն է:

  • Կիսվել: