կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
 Քիմ Քարդաշյանը և Քայնե Ուեսթը ևս մեկ «դատարկ» տուն կկառուցեն

Քիմ Քարդաշյանը և Քայնե Ուեսթը ևս մեկ «դատարկ» տուն կկառուցեն

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քայնե Ուեսթը, որոշել են ևս մեկ «դատարկ» տուն կառուցել՝ հակառակ իրենց նախանձողների: Ինչպես հայտնում է The Sun-ը, աստղային զույգը ցանկանում է Վայոմինգում իրենց առանձնատունը վերանորոգել Կալիֆորնիայում գտնվող տան նմանությանմբ՝ մինիմալիստական ոճով:

Աստղային զույգը Monster Lake Ranch ագարակը 2019 թ. է ձեռք բերել և ցանկանում է նորոգել այն: Նախնական հաշվարկներով՝ նորոգումը կարժենա 11,4 միլիոն ֆունտ ստերլինգ:

Քիմը և Քայնեն նորոգումը վստահել են դիզայներ Աքսել Վերվորդտին և ճարտարագետ Կլաուդիո Սիլվեստրին:

  • Կիսվել: