ուրբաթ, ապրիլ 3
3 / 4 / 2020
Համերգի ժամանակ Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը. նա արտասվել է

Համերգի ժամանակ Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը. նա արտասվել է

Հայտնի երգիչ 72-ամյա Էլթոն Ջոնը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում համերգը ստիպված դադարեցրել է ձայնը կորցնելու պատճառով։ Երգիչն արտասվել է, ներողություն խնդրել հանդիսականից և լքել բեմը, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Ավելի ուշ Ջոնը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Ինսթագրամի իր էջում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, որոնք եկել էին այսօր Օքլանդում իմ համերգին։ Համերգից մի քանի ժամ առաջ ինձ մոտ ախտորոշել էին թոքաբորբ, բայց ես վճռական էի տրամադրված ձեզ համար լավագույն  համերգը կազմակերպել, ինչին ընդունակ կլինեի։ Ես երգում և նվագում էի՝ ամբողջությամբ ինձ նվիրելով ձեզ, քանի դեռ իմ ձայնն ուղղակի չկորավ»,- գրել է երգիչը։

Նշվում է, որ Ջոնը Օքլենդում ևս երկու համերգով պետք է հանդես գար։ Ելույթները նախատեսված են փետրվարի 18-ին և 20-ին։ Ներկա պահին  հստակ չի՝ արդյոք  նախատեսված համերգները կկայանան։

  • Կիսվել: