կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
Forbes-ը ներկայացրել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտներին

Forbes-ը ներկայացրել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտներին

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային աղյուսակը, հայտնում է BBC-ն:

Աղյուսակի առաջին տեղն արդեն երկրորդ անգամ զբաղեցնում է Թեյլոր Սվիֆթը՝ 185 միլիոն դոլարով։ 

Ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը՝ 150 միլիոն դոլար եկամուտով: Երրորդ հորիզոնականում է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը՝ 110 միլիոն դոլարով։

Վարկանիշում տեղ են գտել նա եւ The Eagles-ը՝ 100 մլն դոլար, Էլթոն Ջոնը՝ 84 մլն դոլար եւ Jay-Z-ն ու Beyonce-ն՝ 81 մլն դոլար եկամտով:

  • Կիսվել: