շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Աննա Սեմենովիչը պատմել է իր հիվանդության մասին

Աննա Սեմենովիչը պատմել է իր հիվանդության մասին

Երգչուհի Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ տառապում է գիգանտոմաստիա կոչվող գենետիկ հիվանդությամբ։ Այս մասին նա պատմել է  NTV հեռուստաալիքի «Գաղտնիքը միլիոնին» հաղորդման ժամանակ, գրում է Lenta.ru-ն։

«Կա նման ախտորոշում՝ գիգանտոմաստիա։ Դա այն է, երբ կուրծքը հասնում է վեցերորդ, ութերորդ և ավել չափսերի։ Գիգանտոմաստիա ախտորոշվում է  այն դեպքերում, երբ ամեն մի կուրծքը կշռում է 2,5 կգ», - ասել է նա։

Սեմենովիչը միաժամանակ հայտնել է, որ երեք տարի առաջ ստիպված դիմել է վիրահատական միջամտության՝ իններորդ չափսից կուրծքը փոքրացնելով մինչև հինգերորդ չափսի: Ընդ որում, երգչուհին ասել է, որ այժմ նա ունի վեցերորդ համարի կուրծք։ Այսինքն՝ կուրծքը նորից մեծանում է։

  • Կիսվել: