հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2020
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր ընկերը կլինի Ջիգարխանյանի տարիքի. գուշակ

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր ընկերը կլինի Ջիգարխանյանի տարիքի. գուշակ

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ համացանցում շարունակում են քննարկել 40-ամյա կիեւցի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ 36-ամյա ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի բաժանման մասին լուրը: Պայծառատես Մարիաննա Աբրավիտովայի խոսքերով՝ արդեն հաջորդ տարի Ջիգարխանյանի նախկին կինը նոր սիրեցյալ կունենա, տեղեկացնում է Dni.ru-ն

Պայծառատեսն ասել է. «Հաջորդ տարին Վիտալինային ոչ մի նոր բան չի բերի։ Նա սկսում է պտտվել շրջանով։ Նրան այնքան է դուր եկել Շալյապինի հետ թեման, որ դաշնակահարուհին կսեւեռվի նոր հերոսի վրա, դրանով իսկ կշարունակի հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում: Այժմ հետաքրքրությունը նրա անձի հանդեպ զգալիորեն նվազել է, եւ այս ամենը Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի սրտով չէ։ Այնպես որ, հաջորդ տարի նա կապրի հին սցենարով, միայն տղամարդու դերը կստանձնի մեկ այլ անձնավորություն։ Իրական կյանքի եւ իրական զգացմունքների հետ դա ոչ մի կապ չի ունենա»։

Ըստ էքստրասենսի՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ցանկանում է կայունություն, որը նա տեսնում է ամուսնության մեջ:Նա ենթադրում է, որ Վիտալինայի նոր ընկերը կդառնա Արմեն Ջիգարխանյանի տարիքի տղամարդ։

Մարիաննա Աբրավիտովան ասել է. «Կարող եմ ասել, որ նա տղամարդ ունի՝ ինտիմ հարաբերությունների համար, բայց նրան որպես աստղ չեն դիտարկում։  Ավելին, նրանց կողմից ոչ մի ֆինանսական աջակցություն Վիտալինան չունի։  Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հստակ հասկանում է, որ «տյունինգի» վրա պետք է աշխատել։  Հաջորդ տարին նրա համար փոփոխությունների ժամանակն է»:

  • Կիսվել: