կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
2019-ի ամենավատ ֆիլմերը՝ ըստ Variety-ի

2019-ի ամենավատ ֆիլմերը՝ ըստ Variety-ի

Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժը և Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թ. ամենավատ ֆիլմերի հակավարկանիշը: Այդ ցուցակում 10 ֆիլմ է ընդգրկված, տեղեկացնում է Լենտա.ռու-ն:

Նշվում է, որ Դեբրուժի վարկածով՝ վատագույն ֆիլմերի հնգյակը գլխավորում է Թիմ Բարթոնի «Դամբոն»: Ֆիլմը «Դիսնեյի» 1941 թ. համանուն մուլտֆիլմի  ադատպացիան է:  Երկրորդ տեղում է  ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանի «Ապակի» ֆիլմը, երրորդը՝ Ջերեմի Սավիլի «Լակիշի» ֆիլմը:

Հակավարկանշային ցուցակում են նաև Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» և Դենի Բոյլի «Yesterday» ֆիլմերը:

Իսկ Գլիբերմանի վարկածով ամենավատ ֆիլմերի հնգյակը գլխավորում է Ֆելիքս Գարի Գրեյի «Սևազգեստ մարդիկ. ինթերնեյշնլ» մարտաֆիլմը: Երկրորդ տեղում Էմիլիա Քլարկի մասնակցությամբ՝ ռեժիսոր Փոլ Ֆիգի «Սուրբ ծնունդ երկուսի համար» ֆիմն է, երրորդ տեղում է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի վերջին կես ժամը:

Կինոքննադատին դուր չի եկել, թե ինչպես է ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերաշարադրել Չարլզ Մանսոնի հանցագործության պատմությունը: Նրա հնգյակում են նաև «Պոկեմոն» և «Անաբելի անեծքը-3» ֆիլմերը:

  • Կիսվել: