կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Թբիլիսիում ցույցի մասնակիցնրից մի քանիսին վերցրել են վարչական կալանքի տակ

Թբիլիսիում ցույցի մասնակիցնրից մի քանիսին վերցրել են վարչական կալանքի տակ

Նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայից բերման ենթարկված տասը մասնակիցներին  5-ից մինչեւ 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնելու մասին որոշում է կայացվել։ Դատավորը նաեւ վճռել է ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (335 դոլարի) չափով:

Վճռը, որը Թբիլիսիի քաղաքային դատարանը կայացրել է լույս նոյեմբերի 21-ի գիշերը, հարոցել է դատապարտյալների եւ դատավարությանը ներկա քաղաքացիների դժգոհությունըԱկցիայի ընթացքում ձերբակալված եւս 25 անձանց գործերը քննվելու են նոյեմբերի 21-ին: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը քննվելու է առանձին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիայի ցրման ընթացքում բերման է  ենթարկվել  37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրված ոստիկանների կրագադրությունները չկատարելու եւ մանր խուլիգանության համար։

  • Կիսվել: