ուրբաթ, ապրիլ 3
3 / 4 / 2020
Շոյգուն ՆԱՏՕ-ի երկրներին հրավիրել է մասնակցել բանակային միջազգային խաղերին

Շոյգուն ՆԱՏՕ-ի երկրներին հրավիրել է մասնակցել բանակային միջազգային խաղերին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՆԱՏՕ-ի երկրներին հրավիրել է մասնակցել բանակային միջազգային խաղերին, տեղեկացնում է Լենտան։

Պաշտպանության նախարարությունն այս տարի առաջարկություն է ուղարկել 90 երկրների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին:

Ըստ Շոյգուի՝ վերջին 5 տարիների ընթացքում խաղերին մասնակցել են ավելի քան 20 հազար զինծառայողներ 40 երկրներից: 2020 թվականին սպասվում է ընդհանուր թվով 6000 մարդ ունեցող 250 թիմերի ժամանում:

Հայտնի է, որ Ռուսաստանի զինված ուժերում այժմ ընթանում են խաղերի որակավորման փուլերը՝ մոտ 50 հազար մարդու մասնակցությամբ:

 

  • Կիսվել: